Home » 2012 » Փետրվար » 11 » Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Դուք այդքան գումար ունե՞ք
15:50
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Դուք այդքան գումար ունե՞ք
 Եթե Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից որոշի ընտրել Լոնդոնի "Տոտենհեմի" բրիտանացի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդապին, ապա ստպված կլինի շուրջ 11 մլն եվրոյի փոխհատուցում տալ, քանի որ հենց այդքան է կազմում բրիտանացի մասնագետի հրաժարագինը և վարձավճարն իրար հետ վերցրած. այս մասին հաղորդում է բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը: Նշվում է, որ այդ 11 մլն եվրոյից մոտ 5 մլն եվրոն կստանա "Տոտենհեմը", ում հետ պարոն Ռեդնապն ունի պայմանագիր մինչև 2013թ.-ի հունիս, իսկ մնացած 6 մլն եվրոն էլ աշխատավարձի տեսքով կստանա բրիտանացի մասնագետը մեկ տարվա համար:
     Նշենք, որ 64-ամյա մասնագետը համարվում է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը Ֆաբիո Կապելլոյի հրաժարականից հետո, ով "առյուծներին" մարզում էր 2008թ.-ից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0