Home » 2012 » Հունվար » 8 » Անգլիայի գավաթ. "Մանչեսթեր Սիթի" - "Մանչեսթեր Յունայթեդ". խաղից առաջ
14:36
Անգլիայի գավաթ. "Մանչեսթեր Սիթի" - "Մանչեսթեր Յունայթեդ". խաղից առաջ
 Այսօր Երևանի ժամանակով 17:00-ին Անգլիայի ազգային գավաթի` FA Cup առաջնության 3-րդ փուլի` 1/32 եզրափակչի շրջանակներում տեղի է ունենալու մանչեսթերյան դերբին` "Մանչեսթեր Սիթի" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը, որի գլխավոր մրցավար է նշանակվել Քրիստոֆ Ֆոյը: Այժմ անցում կատարենք թիմերին:
     Անգլիայի առաջնության 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը" "Պրեմիեր լիգայում" տոնած 5 անընդմեջ հաղթանակներից հետո անակնկալ պարտություններ կրեց "Բլեքբեռնից" և "Նյուքասլից": Այդ ընթացքում "քաղաքաբնակները" հասցրեցին միավորներ կորցնել, որի արդյունքում միավորների այն մեծ առավելությունը, որը կուտակվել էր մրցաշրջանի առաջին հատվածում, կրճատվեցին մինչև 3-ի` հօգուտ "Մանչեսթեր Սիթիի": "Պրեմիեր լիգայի" վերջին տուրի շրջանակներում "քաղաքայինների"` սեփական հարկի տակ "Լիվերպուլի" նկատմամբ 3-0 հաշվով առավելության հասնելը նոր ռեկորդ եղավ "Պրեմիեր լիգայի" պատմության մեջ, քանի որ 2011/2012թթ. մրցաշրջանում "Մանչեսթեր Սիթին" իր տնային բոլոր հանդիպումներն ավարտել է միայն հաղթանակով` գրանցելով 100-տոկոսանոց արդյունք: Ռոբերտո Մանչինիի սաները սեփական հարկի տակ անցկացրած վերջին 18 հանդիպումներում միայն հաղթանակ են տոնել` դրանով իսկ մեծացնելով իրենց շանսերը "Պրեմիեր լիգայի" չեմպիոնական վազքուղում: Ինչ վերաբերում է վնասվածքներին, ապա երկու թիմերն էլ այս հանդիպմանը ներկայանում են ոչ օպտիմալ կազմերով. "Մանչեսթեր Յունայթեդից" վնասվածքներ ունեն Ջոնի Էվանսը, Քրիս Սմոլինգը և Թոմ Քլևերլին, իսկ ահա նոր ապաքինվածների թվում են գտնվում Ռիո Ֆերդինանդը, Ռայան Գիգզը և Ուեյն Ռունին, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել "Նյուքասլի" հետ կայացած արտագնա խաղում: Նեմանյա Վիդիչի ապաքինման մասնին դեռևս որևէ հստակ բան չի հաղորդվում, իսկ ահա թիմի հիմնական դարպասապահ դառնալու համար ներքին պատերազմ է մղվում Դավիդ Դե Խեայի և Անդերս Լինդենգարդի միջև: "Սիթիում" ևս խնդիրներ կան. "քաղաքայինները" ցանկանում են որքան հնարավոր է ուշ բաց թողնել Կոլո և Յայա Տուրեներին, ովքեր պետք է մասնակցեն Աֆրիկայի ազգային հավաքականների գավաթին` պաշտպանելով Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի գույները: Կիսապաշտպան Գարեթ Բերին "Լիվերպուլի" հետ կայացած խաղում հեռացվել էր խաղադաշտից ստացած կարմիր քարտի համար, իսկ ահա Մարիո Բալոտելլին էլ երևի չի կարողանա օգնել իր թիմակիցներին:
     Այս երկու ախոյանների միջև կայացած վերջին հանդիպումը, որտեղ "քաղաքայինները" "կարմիր 
սատանաների" հարազատ "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում պարզապես ստորացրել էին տանտերերին` հաղթելով անհավանական 6-1 հաշվով հաղթանակով, "Սիթիի" բոլոր երկրպագուներին մեծ հույս է ներշնչում, որ այս անգամ ևս արդեն սեփական մարզադաշտում իրենց սիրելի թիմը կարող է ևս մեկ անգամ լուծել "Յունայթեդի" հարցերը:
     Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ "քաղաքաբնակների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինի ասել է. "Դա շատ բարդ հանդիպում է, միշտ բարդ է: Չեմ կարող որևէ բան խոստանալ, քանի որ "Յունայթեդը" պարզապես կատաղած է կրած երկու պարտությունների համար: Նրանք միշտ էլ կատաղում են և հիանալի խաղ են ցույց տալիս, երբ մի քանի հանդիպումներ պարտվում են: Հենց այս պատճառով էլ որևէ բան չեմ ցանկանում խոստանալ, սակայն կարող եմ ասել, որ անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար":
     Այս ամենից հետո որևէ ավելացնելու բան չունենք, պարզապես պետք է ևս մի փոքր սպասել, որից հետո կսկսվի ֆուտբոլային ներկայացումը, որին սպասում է ողջ ֆուտբոլային հասարակությունը:
     Հավելենք, որ եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքիով, ապա տեղի կունենա ևս մեկ հանդիպում, բայց արդեն "Մանչեսթեր Յունայթեդի" դաշտում, իսկ խաղի` մնացած բոլոր ելքերի դեպքում հաղթող թիմը դու
րս կգա հաջորդ փուլ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 3