Home » 2011 » Հուլիս » 10 » "Անժին" Հալկի համար ռեկորդային գումար է առաջարկում
20:05
"Անժին" Հալկի համար ռեկորդային գումար է առաջարկում
 Մախաչկալայի "Անժին", ով հանդես է գալիս ռուսական "Պրեմիեր լիգայում", փորձում է ետ չմնալ Եվրոպայում թեժացած տրանսֆերային անցուդարձից և պատրաստվում է ռեկորդային առաջարկներ անել գրանդներին մեծատաղանդ ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Պորտուգալական հեղինակավոր Record պարբերականը տեղեկացնում է, որ "Անժին" ցանկանում է ձեռք բերել պորտուգալական գրանդ "Պորտուի" հիմնական կազմի խաղացող բրազիլացի Հալկին: Ռուսական ակումբի ղեկավարները բրազիլացուն ձեռք բերելու համար ցանկանում են Հալկին առաջարկել տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ՝ դրանով իսկ բրազիլացուն դարձնելով աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից մեկը: Սակայն ռուսները դեռ պաշտոնական առաջարկ չեն կատարել պորտուգալական գրանդին: Ըստ Հալկի և "Պորտուի" միջև կնքված նոր պայմանագրի՝ բրազիլացու հրաժարագինը կազմում է շուրջ 100 մլն եվրո, սակայն նշվում է, որ պորտուգալացիների նախագահ Պինտու դա Կոշտան պատրաստ է Հալկին վաճառել նույնիսկ հրաժարագնի կես գնով, ուստի վերջնական որոշումը մնում է ռուսական ակումբի ղեկավարությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2