Home » 2012 » Հուլիս » 22 » "Անժին" հետաքրքրված չէ "միլանյան դուետով"
11:27
"Անժին" հետաքրքրված չէ "միլանյան դուետով"
 Ռուսական "Անժի" ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում էլ թիմը ժխտել, թե հետաքրքրություն է ցուցաբերում իտալական "Ինտերի" աստղային խաղացողների` բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնի և հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի նկատմամբ: "Թերերում շատ բան են գրում, սակայն նմանատիպ լուրերը միշտ էլ պետք է հերքել, քանի որ իրականությանը չեն համապատասխանում: Ավելի կոպիտ ասած` մեր մամուլում այսօր մեծ ստեր են տարածվել: Մեր ակումբը երբեք այդ խաղացողների հետ բանակցություններ չի վարել: Երկրպագուները թող հանգիստ լինեն, քանի որ եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա, ապա առաջինը նրանք կիմանան այդ մասին հենց մեզանից",- ասված է հայտարարության մեջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0