Home » 2012 » Ապրիլ » 2 » "Անժին" նոր համալրումներ կունենա
08:35
"Անժին" նոր համալրումներ կունենա
 Ինչպես հայտնում են ռուսական մարզական հայտնի ԶԼՄ-ները, Մախաչկալայի "Անժիի" սեփականատեր Սուլեյման Քարիմովը պատրաստվում է ավելի քան 300 մլն եվրո ծախսել թիմն ուժեղացնելու համար: Նոր խաղացողների հետ բանակցություններ է վարելու բրազիլացի Ռոբերտո Կառլոսը, ում կարծիքով մոտակա երեք տարվա ընթացքում "Անժին" կկարողանա մասնակցել նույնիսկ "Չեմպիոնների լիգային": Ըստ բրազիլացի Ռոբերտո Կառլոսի՝ թիմը հետաքրքրված է Դիդյե Դրոգբայի, Ֆրենկ Լեմպարդի և Կառլոս Տևեսի ծառայություններով: Բացի վերոնշյալ հայտնի խաղացողներից "Անժին" կփորձի գնել նաև Լոնդոնի "Չելսիի" անհաջողակա հարձակվող Ֆեռնանդո Տորրեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0