Home » 2012 » Հունվար » 10 » Անրին իր վերադարձը նշեց գոլով
08:35
Անրին իր վերադարձը նշեց գոլով
 Անգլիական "Արսենալի" լեգենդար հարձակվող Թիերի Անրին, ում երեկ հաջողվեց գրավել "Լիդսի" դարպասը և նվազագույն 1-0 հաշվով հաղթանակ պարգևել իր թիմին, խաղից հետո նշել է, որ ավելի երջանիկ վերադարձ ինքը չէր սպասում: "Առաջին իսկ խաղում ես կարողացա գրավել մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևել մեր թիմին: Սա նման է իսկական ֆիլմի, որտեղ հերոսն ընդունակ է ամեն բանի: Ես երեկ հենց ֆիլմի հերոս էի: Միշտ կհիշեմ այդ օրը, քանի որ այն շատ թանկ է ինձ համար",-հուզված ասել է ֆրանսիացին:
   Հիշեցնենք, որ երեկ կայանում էր Անգլիայի ազգային գավաթի խաղարկության 1/32 փուլը, որի շրջանակներում միմյանց էին հանդիպել Լոնդոնի "Արսենալն" ու երբեմնի ահեղ "Լիդսը": Անրին կարողացավ բավական բարդ դիրքից դիպուկ հարված կատարել, որը հաղթանակ պարգևեց "զինագործներին": Սա նրա առաջին գոլն էր "Արսենալում" 5 տարի անց, որի ընթացքում խաղացողը 3 տարի անցկացրել է կատալոնական "Բարսելոնայում", ևս երկուսը ամերիկյան "Ռեդ Բուլզում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1