Home » 2012 » Հուլիս » 27 » Անրին կրկին կվերադառնա "Արսենալ", սակայն....
09:42
Անրին կրկին կվերադառնա "Արսենալ", սակայն....
 Ամերիկյան "Նյու-Յորք Ռեդ Բուլզ" ակումբի ֆրանսիացի 34-ամյա հարձակվող Թյերի Անրին օրերս պատմել է ամերիկացի լրագրողներին, թե ինչպիսի կարգավիճակով ինքը կարող է ավելի ուշ վերադառնալ հարազատ "Արսենալ": "Ես չէի ցանկանում հունվարին վերադառնալ, սակայն այնպես եղավ, որ "զինագործների" հարձակվողները` Ժերվինյոն և Շամախը, մեկնել էին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը և թիմում չկար շատ լավ հարձակվող: Ինձ ուղղակի զանգահարեցին և խնդրեցին վերադառնալ: Ես էլ չէի կարող մերժել այդ թիմին: Չգիտեմ, թե ինչ կարելի է սպասել ապագայում, բայց ներկա պահին ես ուզում եմ կարիերաս բարեհաջող ավարտել: Ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո միայն կուզեի աշխատել "Արսենալի" համակարգում որպես մարզիչ կամ Արսեն Վենգերի օգնական: Դա ուղղակի հրաշալի կլիներ, բայց միայն ապագայում",- ասել է ֆրանսիացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0