Home » 2012 » Ապրիլ » 26 » Անտիչ. "Մեսսին փոխվել է դեպի վատը"
22:25
Անտիչ. "Մեսսին փոխվել է դեպի վատը"
 Կատալոնական "Բարսելոնայի" նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը իր կարծիքն է հայտնել Լեո Մեսսիի մասին՝ նշելով, որ արգենտինացի խաղացողը շատ է փոխվել։ "Այսօր այդ տղան արդեն հայհոյում է իր խաղընկերներին ու վիճարկում է մրցավարների գործողությունները։ Իհարկե, Լիոնել Մեսսին բավական տաղանդավոր ու բարձրակարգ խաղացող է, բայց նրա հոգեկերտվածը վերջին ամիսներին զգալիորեն փոփոխվել է, ինչի արդյունքում էլ նա ցուցադրում է ոչ պատշաճ խաղ։ Այսօր արգենտինացին չի մասնակցում թիմի պաշտպանական գործողություններին․ մտնում է պայքարի մեջ շատ հազվադեպ։ Վերջերս էլ չխփեց 11 մետրանոց հարվածը։ Թիմը կորցնում է այն տղային, ով երեկ օրինակելի վարք ուներ",- ասել է Ռադոմիր Անտիչը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 624 | Added by: Hartsat | Rating: 3.7/3
Total comments: 0