Home » 2011 » Հուլիս » 21 » Առաջին անգամ մոդելը ֆուտբոլ կխաղա տղամարդկանց հետ
21:35
Առաջին անգամ մոդելը ֆուտբոլ կխաղա տղամարդկանց հետ
 Հայտնի խորվաթ մոդել Նիվես Ցելսիուսը, ով խոստովանել է, որ 2008թ.-ին անգլիացիների հանդեպ տոնած հաղթանակից հետո խորվաթական "Մաքսիմուր" մարզադաշտում սիրով է զբաղվել իր ամուսնու՝ կիսապաշտպան Դինո Դրպիչի հետ, կմասնակցի երկրի տղամարդկանց ֆուտբոլի առաջնությանը: Խորվաթական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդկանց համար նախատեսված Playboy հանդեսում բազմաթիվ նկարներ ունեցած գեղեցկուհին առաջիկայում խաղադաշտ դուրս կգա երկրի տղամարդկանց առաջնության հանդիպմանը, ընդ որում դա կլինի Խորվաթիայի բարձրագույն լիգայի խաղ: Նիվեսն արդեն պայմանագիր է կնքել "Սլավեն" ակումբի հետ, որն ուրբաթ օրը մրցելու է "Զագրեբի" դեմ: Գեղեցկուհին առայժմ չի հայտարարել՝ պատրաստե՞լ է արդյոք որևէ անակնկալ երկրպագուների համար, թե՝ ոչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hayk | Tags: ԶԼՄ, PlayBoy, Մաքսիմուր, Նիվես Ցելսիուս, Դինո Դրպիչ, Սլավեն, Զագրեբ | Rating: 5.0/2
Total comments: 1