Home » 2012 » Նոյեմբեր » 7 » Առաջին խաղային օրվա արդյունքներ. "Չեմպիոնների լիգա", խմբային փուլի 4-րդ խաղային օր
20:57
Առաջին խաղային օրվա արդյունքներ. "Չեմպիոնների լիգա", խմբային փուլի 4-րդ խաղային օր
Երեքշաբթի օրը` երեկ տեղի ունեցավ "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումների առաջին մասը։ A խմբում Կիևի "Դինամոն" ուժերը չափեց պորտուգալական "Պորտուի" հետ։ Գրանցվեց անարդյունք ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Այս խմբի մյուս խաղում "ՊՍԺ"-ն շնորհիվ Ալեքսի, Մաթյուդիի, Մենեզի ու Օարոյի գեղեցիկ գոլերի ջախջախիչ հաղթանակ տարավ Զագրեբի "Դինամոյի" նկատմամբ։ B խմբում կայացած երկու խաղերում գրանցվեց 8 գնդակ։ Գերմանական "Շալկեն" 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Լոնդոնի "Արսենալի" հետ։ Հունական "Օլիմպիակոսը" 3 գնդակ ուղարկեց ֆրանսիական "Մոնպելիեի" դարպասը՝ սեփականն ընդունելով դեռ մեկը։ C խմբում իրոք մեծ հետաքրքրություն էր առաջացրել "Միլան"-"Մալագա" կարևոր մրցավեճը։ Իտալացիներն այս անգամ էլ չկարողացան հաղթել համեստ հնարավորությունների տեր "Մալագային"։ Էլիզեուի գոլին էլ "Միլանը" պատասխանեց բրազիլացի գոլահար Պատոյի գոլով։ Բելգիաիական "Անդերլեխտն" էլ դեռ նվազագույն 1-0 հաշվով հաղթեց "Զենիթին"։ D խմբի խաղերում գրանցվեցին միևնույն գոլառատ հաշիվները։ Մադրիդի "Ռեալը" սեփական հարկի տակ խուսափեց պարտությունից Դորտմունդի "Բորուսիայի" դեմ խաղում, այն էլ վերջին րոպեներին։ Գրանցվել է գոլառատ 2-2 հաշիվը։ Իսկ Ամստերդամի "Այաքսն" էլ չկարողացավ պահել հաղթական 2-0 հաշիվը։ "Մանչեսթեր Սիթին" կարողացավ 2 անգամ տխրեցնել հոլանդացիներին՝ թեպետ խաղի ընթացում այդպես էլ չկարողացավ հաղթահարել իր գլխավոր մրցակցին։
Սպասե՛նք այսօրվա հանդիպումներին։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 533 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 1