Home » 2011 » Հուլիս » 7 » "Արարատը" կորուստ ունի
10:45
"Արարատը" կորուստ ունի
Երեկ Երևանի "Արարատը" երկկողմանի համաձայնությամբ խզել է գործող պայմանագիրը փորձառու հարձակվող Արա Հակոբյանի հետ։ "Արարատի" գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանը հայտնել է, որ խաղացողն ինքն է ցանկացել հեռանալ երևանյան թիմից։
Նշենք, որ Արա Հակոբյանն այս տարվա սկզբին մեկ տարվա պայմանագիր էր կնքել "Արարատի" հետ և ընթացիկ առաջնությունում հանդիսանում էր թիմի առանցքային ֆուտբոլիստների մեկը՝ աչքի ընկնելով իր ողջ ֆուտբոլային զինանոցով։
Հիշեցնենք, որ Արա Հակոբյանը 42 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և խփել է 7 գնդակ։

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 411 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0