Home » 2011 » Հունիս » 4 » Արազ Օզբիլիսը համաձայնել է հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում
13:36
Արազ Օզբիլիսը համաձայնել է հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում
 Ամստերդամի "Այաքսի" հայազգի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը խոստացել է Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել օգոստոսի 10-ին Կաունասում Լիտվայի ընտրանու հետ կայանալիք ընկերական խաղին:
Ֆուտբոլիստը նշել է, որ ինքը չի ցանկանում մասնակցել ԵՎՐՈ 2012-ի Ռուսաստանի հետ հանդիպմանը, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ հանգստացել է, քան մարզվել:
Հայտնի  է դարձել նաև, որ թուրքական "Բուրսասպոր" ակումբի հետ, որը հետաքրքրված էր Արազի ծառայություններով, բանակցությունները ձախողվել են, և թուրքական կողմը արդեն մեկնել է Ամստերդամից` ամենայն հավանականությամբ չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ ակումբի կամ ֆուտբոլիստի հետ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 518 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3