Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Արդյո՞ք Ազարը ցանկանում է խաղալ Մադրիդի "Ռեալում"
11:57
Արդյո՞ք Ազարը ցանկանում է խաղալ Մադրիդի "Ռեալում"
 Ֆրանսիական "Լիլլում" հանդես եկող Էդեն Ազարի գործակալ Մարկ Ֆորմոն լրագրողներին պատմել է, որ իր հաճախորդը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից` տեղափոխվելով որևէ բարձրակարգ ակումբ: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է Մարկ Ֆորմոյի խոսքերը. "Ազարն իր ֆուտբոլայի կարիերան շարունակելու է աշխարհի լավագույն ակումբներից որևէ մեկում. կամ Մադրիդի "Ռեալում", կամ կատալոնական "Բարսելոնայում", կամ Լոնդոնի "Չելսիում", կամ "Մանչեսթեր Սիթիում", կամ "Ինտերում" և կամ էլ Թուրինի "Յուվենթուսում": "Լիլլի" ղեկավարությունը Ազարի վաճառքից ցանկանում է ստանալ ոչ պականս, քան 40 մլն եվրո գումար, իսկ անձամբ Ազարը ցանկանում է տեղափոխվել "Արքայական ակումբ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0