Home » 2012 » Հունվար » 23 » Արդյո՞ք "Բլեքբեռնին" անհրաժեշտ է ոչ նորմալ սեքսուալ արիենտացիայով ֆուտբոլիստ
19:03
Արդյո՞ք "Բլեքբեռնին" անհրաժեշտ է ոչ նորմալ սեքսուալ արիենտացիայով ֆուտբոլիստ
 Բրիտանական մամուլը հաղորդում է, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչ "Բլեքբեռնը" հետաքրքված է բրազիլական "Ատլետիկո Մինեյրոյում" հանդես եկող 29-ամյա հենակետային կիսապաշտպան Ռիչառլիսյոնի ծառայություններով: Բրազիլիայի առաջնության ետնապահն իր ֆուտբոլիստի համար պահանջում է շատ փոքր գումար, միայն թե Ռիչառլիսյոն հեռանա իրենցից: Բրիտանական people.co.uk ինտերնետային պարբերականը տեղեկացնում է, որ "Բլեքբեռնը" շատ է ցանկանում ձեռք բերել 29-ամյա հենակետայինին, սակայն մի հարց կա. շշուկներ կան, որ Ռիչառլիսյոն ունի ոչ նորմալ սեքսուալ արիենտացիա: Ամեն ինչ սկսվել է 2007թ.-ին, երբ "Պալմեյրասի" տնօրեն Ժոզե Կիրիլյո Ժունիորը տեղի հեռուստաընկերություններից մեկի շոուի ժամանակ բացեիբաց հայտարարել է, որ իր ակումբում երբեք հանդես չի գա հոմոսեքսուալ` ավելացնելով, որ Ռիչառլիսյոն գրեթե "Պալմեյրասում" էր, սակայն ինքը չէր կարող տանել, որ իր ակումբում հանդես գար հոմոսեքսուալ: Այս հայտարարության համար ֆուտբոլիստի գործակալը Կիրիլյո Ժունիորին դատի տվեց, բայց գործը քննող դատավոր Մանուել Մաքսիմիլիանո Ժունգուեյրա Ֆիլյոն հարուցված դատական գործը փակեց` իր կայացրած որոշումը ձևակերպելով այսպես. "Ֆուտբոլը տղամարդկային և տղամարդու սպորտ է, այլ ոչ թե հոմոսեքսուալային միություն: Այդպիսի ֆուտբոլիստը պետք է վռնդվի ՖԻՖԱ-ից և անգամ իր կեղտոտ ոտքերով չդիպչի խաղադաշտի անարատ խոտածածկին: Նա պետք է հեռանա ակումբից, իսկ եթե շատ է ցանկանում ֆուտբոլ խաղալ, ապա սեփական ակումբ պիտի բացի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 668 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0