Home » 2011 » Հուլիս » 8 » Արդյո՞ք ֆուտբոլ կխաղան 3 խաղակեսով
10:57
Արդյո՞ք ֆուտբոլ կխաղան 3 խաղակեսով
 Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, ՖԻՖԱ-ն կարող է թույլ տալ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչներին երեք խաղակեսով անցկացնել հանդիպումները։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի այն դեպքում, եթե մարզադաշտերում այնպիսի բարձր ջերմաստիճան լինի, որը վտանգավոր կլինի ֆուտբոլիստների առողջության համար։
Մայքլ Բիվոնը, ով ապահովում է մարզադաշտերի օպտիմալ ջերմաստիճանը, պատմել է, որ, նրա հաշվարկներով, խաղադաշտերում մոտ 24 աստիճան ջերմություն է լինելու, սակայն կարող է նաև արտասովոր շոգ գրանցվել։
"24-29 դրական ջերմաստիճանների միջև գոյություն ունի ջերմային հարվածի վտանգ,-Բիվոնի խոսքերն է մեջբերում The Guardian պարբերականը,-այդիսկ պատճառով խորհուրդ եմ տալիս ՖԻՖԱ-ին նման դեպքերում 30 րոպեանոց 3 խաղակեսերով անցկացնել հանդիպումները"։
Թե ինչ կլինի ապագայում, մնում է միայն սպասել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0