Home » 2012 » Հունվար » 11 » Արդյո՞ք Գլեբը կսկսի նորմալ խաղալ
10:11
Արդյո՞ք Գլեբը կսկսի նորմալ խաղալ
 Ինչպես նշում են ռուսական և գերմանական մարզական հայտնի պարբերականները, Մոսկվայի "Լոկոմոտիվը" ակտիվորեն հետաքրքրվում է գերմանական "Վոլֆսբուրգի" և անգլիական "Բիրմինհեմի" նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբի ծառայություններով: Բելառուս 29-ամյա խաղացողը, ում տրանսֆերը դեռևս կես տարի կպատկանի կատալոնական "Բարսելոնային", ցանկանում է վերսկսել իր ֆուտբոլային կարիերան և այդ պատճառով նոր ու հարմարավետ ակումբ է փնտրում:
  Ռուսական պարբերականները հայտնում են, որ Մոսկվայի "երկաթուղայինները" խաղացողին առաջարկում են 3 տարվա պայմանագիր, որը կարող է վերակնքվել ևս 1 տարով:
   Հավելենք, որ այժմ խաղացողը մարզվում է գերմանական ետնապահ "Աուգսբուրգի" կազմում և ցանկանում է տեղափոխվել անգլիական "ՔՊՌ", որը նույնպես հետաքրքրված է խաղացողի ծառայություններով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0