Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » Արդյո՞ք Տևեսը մեկ ոտքով "Միլանում" է
20:32
Արդյո՞ք Տևեսը մեկ ոտքով "Միլանում" է
 Իտալիայի բազմակի չեմպիոն "Միլանի" սպորտային տնօրեն Արեդո Բրայդան անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ներկայացուցիչների հետ Կառլոս Տևեսի տրանսֆերի վերաբերյալ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ինքը գոհ է մնացել հանդիպումից և Տևեսի տեղափոխության գործում պրոգրես է նկատվում: Իտալական հեղինակավոր Il Corriere dello Sport պարբերականը մեջբերում է "Միլանի" սպորտային տնօրենի խոսքերը. "Ներկայիս դրությամբ ես որևէ հստակ բան չեմ կարող ասել: Մենք դեռևս շարունակում ենք բանակցություններ վարել "քաղաքաբնակների" ներակայացուցիչների հետ: Հասկացեք, ես հրաշագործ չեմ և չեմ կարող կանխագուշակել, թե այս պատմությունն ինչպիսի ավարտ կունենա: Դեռևս ամեն ինչ լավ է ընթանում: Մեր հանդիպումն անցավ շատ լավ և արդյունավետ, որը շատ է գոհացնում ինձ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0