Home » 2011 » Դեկտեմբեր » 25 » Արդյո՞ք տեղի կունենա Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը
21:05
Արդյո՞ք տեղի կունենա Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 2012թ.-ի գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Ըստ տեղեկությունների` ընկերական հանդիպման անցակացման առաջարկը ՀՖՖ-ն ստացել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, ընդ որում` եթե տեղի ունենա այս ընկերական հանդիպումը, ապա, ամենայն հավանականությամբ, այն կկայանա մայիսի 26-30 ընկած ժամանակահատվածում:
     Վերջում հավելենք, որ հայկական սպորտային լրատվամիջոցները մի քիչ թերահավատորեն են նայում այս հայտարարությանը և կարծում են, որ Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը 2012թ.-ի գարնանը տեղի չի ունենա:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 771 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3