Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » Արդյո՞ք ճիշտ են Մխիթարյանի` Լոնդոնի "Արսենալ" տեղափոխվելու լուրերը
17:10
Արդյո՞ք ճիշտ են Մխիթարյանի` Լոնդոնի "Արսենալ" տեղափոխվելու լուրերը
 Համացանցային panarmenian.net կայքը հաղորդում է, որ Դոնեցկի "Շախտյորի" և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ոչ ավելին, քան Լոնդոնի "Արսենալը": Ըստ կայքի` 'կանոնիրների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին այսպիսի առաջարկություն է արել "զինագործների" սկաուտներից Սթիվ Պոուլին, ով կարծում է, որ հայազգի Հենրիխը բոլոր հնարավորություններն ունի փոխարինելու ամռանը կատալոնական "Բարսելոնա" տեղափոխված Սեսկ Ֆաբրեգասին: Հավանական է, որ գործարքի կնքման դեպքում Մխիթարյանի տեղափոխության համար "Արսենալը" "Շախտյորին" վճարի մոտ 8 մլն ֆունտ ստեռլինգ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 539 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 1