Home » 2011 » Հունիս » 26 » Արնեսեն. "Աբրամովիչը սկզբնական շրջանում ֆուտբոլից քիչ բան գիտեր"
15:22
Արնեսեն. "Աբրամովիչը սկզբնական շրջանում ֆուտբոլից քիչ բան գիտեր"
Գերմանական "Համբուրգի" սպորտային տնօրենը, ով 2005 թվականից աշխատում էր "Չելսիում" խոսել է Ռոման Աբրամովիչի հետ ունեցած իր հարաբերությունների մասին. "Աբրամովիչի հետ աշխատելը հեշտ էր և հաճելի, նա միակ մարդն էր, ում առաջ ես պատասխանատու էի: Սկզբնական շրջանում Աբրամովիչն այնքան էլ գլուխ չէր հանում "Չելսիից", սակայն հենց նա կառուցեց "Չելսին", և այժմ լավ է հասկանում այս խաղը: Ես միշտ ձգտել եմ մտածված ծախսել Աբրամովիչի գումարները, սակայն եթե Աբրամովիչը ինչ-որ բան է ուզում, ապա հաստատ կհասնի դրան",-ասել է Արնեսենը, ով նոր մրցաշրջանում արդեն կլինի "Համբուրգի" սպորտային տնօրենը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0