Home » 2011 » Մայիս » 21 » Արսեն Վենգեր. "Բարսելոնային հաղթելու առավել հարմար ժամանակ չես գտնի"
19:01
Արսեն Վենգեր. "Բարսելոնային հաղթելու առավել հարմար ժամանակ չես գտնի"
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ "Մանչեսթեր Յունայթեդն" իրականում կարող է հաղթել կատալոնական "Բարսելոնային". "Ես միշտ ուշադրությամբ եմ հետևում "Բարսելոնայի" ելույթներին, և դիտելով նրանց վերջին հանդիպումները, մեկ բան կարող եմ ասել. սա ամենահարմար պահն է "Յունայթեդի" համար` հաղթելու "Բարսային": Նրանք վերջին շրջանում հոգնած տեսք ունեն, իսկ "Յունայթեդը"` հակառակը: "Մանչեսթերը" գտնվում է վերելքի վրա, և հենց դա կարող է օգնել "Ուեմբլիում": Առավելություն է նաև այն, որ հանդիպումը 'Ուեմբլիում" է լինելու: Բոլորը գիտեն, թե ինչպես է խաղալու "Բարսելոնան", բայց "Յունայթեդի" մասին ոչինչ հայտնի չէ: Ես համարում եմ Ֆերգյուսոնին լավագույնն այս մրցաշրջանում: Նրանք հաղթել են առաջնությունում և այժմ "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում են",-ասել է ֆրանսիացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0