Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » Արսեն Վենգեր. "Վան Պերսին մեր առաջատարն է, սակայն..."
20:48
Արսեն Վենգեր. "Վան Պերսին մեր առաջատարն է, սակայն..."
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը խոստովանել է, որ վերջերս "Վուլվերհեմփթոնի" նկատմամբ տոնած հաղթանակի մեջ իր "մեղքն" ունի "կանոնիրների" առաջատար հարձակվող Ռոբին վան Պերսին, ով այդ խաղում իր գոլերի քանակը հասցրեց 34-ի, որոնք հեղինակել է բոլոր մրցաշարերում: Բրիտանացի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացի մասնագետն ասել է. "Վան Պերսին մեր առաջատարն է, սակայն հաղթանակը ողջ թիմի շնորհիվ է ձեռք բերվում: Մենք ավելի մեծ ուրախություն կապրենք, եթե Ծննդյան տոների ընթացքում տեղի ունեցող բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտենք և օգնենք վան Պերսիին ևս մեկ ռեկորդ սահմանելու":
     Հավելենք, որ հոլանդացի վան Պերսիին ընդամենը 2 գնդակ է պակասում կրկնելու "Նյուքասլում" հանդես եկած Ալան Շիրերի ռեկորդը, ով մրցաշրջանի առաջին հատվածում մրցակիցների դարպասներն էր ուղարկել ընդհանուր 36 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 485 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0