Home » 2011 » Հուլիս » 16 » Արսեն Վենգերը քննադատել է "Մանչեսթեր Սիթիին" և ՈՒԵՖԱ-ին
19:14
Արսեն Վենգերը քննադատել է "Մանչեսթեր Սիթիին" և ՈՒԵՖԱ-ին
 Լոնդոնի "Արսենալի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "զինագործների" գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը քննադատական խոսքեր է ասել "Մանչեսթեր Սիթիին": Վենգերը կարծում է, որ "քաղաքաբնակներն" ակումբին պատկանող մարզադաշտի անունը փոխել են միմիայն լրացուցիչ գումար ստանալու համար, որը կօգտագործեն տրանսֆերային նպատակներն իրականացնելու համար`՝ դրանով իսկ խախտելով Fair Play-ի կանոնները, որի վրա էլ ուշադրություն չի դարձնում ՈՒԵՖԱ-ն: Ֆրանսիացի մասնագետն ասել է. "Ինձ մոտ հարց է առաջանում. որքանո՞վ են գործում ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված Fair Play-ի կանոնները: Այդ քայլով նրանք մեզ փորձեցին հասկացնել, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են: Պայմանագրերը պետք է կնքվեն շուկայական գներին համապատասխան գներով, բայց ոչ դրանից կրկնապատիկ կամ եռապատիկ անգամ ավելի մեծ չափով: Ինձ պետք չէ հանդիպել Պլատինիի հետ և նրա հետ խոսել սրա մասին, քանի որ նա ամեն ինչից շատ լավ էլ տեղեկացված է: Նա հիմար չէ և շատ լավ հասկանում է, որ շատ ակումբներ փորձելու են խախտել կանոնները և անցնել թույլտրելի սահմաններից այն կողմ: Այ հիմա եկել է ժամանակը, երբ մենք կարող ենք ևս մեկ անգամ համոզվել, թե արդյո՞ք գործում են արդար խաղի համար սահմանված կանոնները: Ամեն ինչ կախված է Պլատինիից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Tags: մարզադաշտ, ՈՒԵՖԱ, Մանչեսթեր Սիթի, Արսենալ, Fair Play, Արսեն Վենգեր, զինագործ, քաղաքաբնակ, Պլատինի | Rating: 5.0/2
Total comments: 0