Home » 2011 » Մայիս » 1 » "ԱՐՍԵՆԱԼ"-"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ". խաղից առաջ
13:33
"ԱՐՍԵՆԱԼ"-"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ". խաղից առաջ
Անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական առաջնության ավարտին մնացել են հաշված տուրեր: Չեմպիոնը նշմարվում էր դեռևս մեկ ամիս առաջ, սակայն ոչինչ Անգլիայում դեռևս պարզ չէ: 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայանում է Լոնդոնի "Էմիրեյթս" մարզադաշտում: "Զինագործները", ովքեր արդեն իսկ կարելի է ասել դուրս են մնացել չեմպիոնական մրցավազքից, կարիք ունեն վերականգնելու սասանված հեղինակությունը, և ծայրաստիճան լարված առաջնության վերջնամաս ապահովելու մեզ: "Յունայթեդն" առաջ է "Չելսիից" ընդամենը 3 միավորով, և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել (այդ հանդիպումը տեղի է ունենալու հենց այսօր): Իսկ "Չելսիի" դեմ մանչեսթերյան ակումբը խաղալու է մյուս շաբաթ:
   Լոնդոնի "Արսենալը" հերթական անհաջող մրցաշրջանն է անցկացնում, թեպետ Վենգերի տղաները բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում շատ հանդիպումներում: Իսկ թե ի՞նչն է բացակայում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների մոտ. շատերի կարծիքով մարտական ոգին է և փորձի պակասը: Սակայն այս թիմն իրականում ի զորու է հաղթել ցանկացած ակումբի, և այսօր հենց այդ նպատակով են խաղալու Վենգերի սաները:
   "Մանչեսթեր Յունայթեդը" գտնվում է շատ լավ մարզավիճակում, և մեծ հնարավորություն ունի առաջնությունում հաղթելու համար: Սըր Ալեքսի թիմը հաղթահարեց վնասվածքների "էպիդեմիան", և արդեն Ֆերգին մեծ հնարավորություն ունի խաղային ռոտացիայի համար: Թիմը շատ լավ է խաղում "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում և լի է պատրաստակամությամբ այսօր հաղթելու համար:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 476 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0