Home » 2011 » Նոյեմբեր » 19 » "Արսենալի" լեգենդը վերադարձել է հարազատ տուն
09:58
"Արսենալի" լեգենդը վերադարձել է հարազատ տուն
Լոնդոնի "Արսենալի" նախկին հարձակվող Թյերի Անրին այս օրերին գտնվում է Անգլիայում, որտեղ մարզվում է իր հարազատ ակումբի հետ: Անրիի ներկայիս ակումբը՝ "Նյու-Յորք Ռեդ Բուլզը" դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆ փուլից, որից հետո թիմի ֆուտբոլիստներն արձակուրդի հնարավորություն են ստացել: "Այսօր Անրին առաջին մարզումը անցկացրեց մեզ հետ: Նա կարիք չունի ապացուցելու, թե ինչքան տաղանդավոր է: Թյերին միայն ցանկանում է պահպանել մարզավիճակը, ինչպես նաև հաճույք ստանալ ֆուտբոլից: Անրին հիմա տանն է, և մենք ուրախ ենք կրկին տեսնելու նրան: Թիմի ֆուտբոլիստներ շատ ուրախ են, որ իրենց կողքին նման վարպետ կա",-այս առիթով ասել է Արսեն Վենգերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0