Home » 2012 » Հունվար » 19 » "Արսենալում" համալրման են սպասում
17:08
"Արսենալում" համալրման են սպասում
 Անգլիական "Արսենալը" պատրաստվում է ձմեռային տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական "Լացիոյի" կիսապաշտպան Էրնանեսին. այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները: "Զինագործները" ցանկանում էին գնել 26-ամյա բրազիլացուն դեռևս անցած մրցաշրջանի ընթացքում, սակայն չկարողացան համաձայնության գալ խաղացողի և նրա գործակալի հետ, բայց այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է, քանի որ խաղացողը ցանկանում է անհապաղ փոխել ակումբային գրանցումը:
   Հարկ է նշել, որ բացի Արսեն Վենգերի թիմից, Էրնանեսի ծառայություններով հետաքրքրվում է նաև գերմանական "Բավարիան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0