Home » 2012 » Հունվար » 3 » "Արսենալում" հոլանդական տանդեմ կստեղծվի՞
09:18
"Արսենալում" հոլանդական տանդեմ կստեղծվի՞
 Բոլորին է հայտնի, որ Արսեն Վենգերը ցանկանում է ուժեղացնել իր թիմի հարձակումը, սակայն դրա համար անհրաժեշտ է երիտասարդ ու միևնույն ժամանակ փորձառու ֆուտբոլիստ: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, այդպիսի խաղացող է գերմանական "Շալկեի" հոլանդացի հարձակվող Կլաաս Յան Հունտելարը, ով այս մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում արդեն դարձել է 26 գոլի հեղինակ: "Զինագործների" գլխավոր մարզչի կարծիքով` ակնկալվող հոլանդական հարձակվողական տանդեմը շատ հզոր կարող է լինել` վան Պերսի-Հունտելար:
Հավելենք, որ Հունտելարը 12 խփած գնդակներով ճանաչվեց ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկու և զգալիորեն բարձրացրեց իր տրանսֆերային արժեքը, որն այս պահին գնահատվում է շուրջ 15 մլն ֆունտ ստեռլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0