Home » 2011 » Մայիս » 5 » "Արսենալում" փոփոխություններ են սպասվում
22:39
"Արսենալում" փոփոխություններ են սպասվում
 Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական ֆուտբոլային կայքերը, Լոնդոնի "Արսենալը" պատրաստվում է ամռանը թիմի կազմը համալրել ֆրանսիական "Լիոնի" 21-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչով` միաժամանակ ձերբազատվելով ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինից: Արշավինը շուտով կդառնա 30 տարեկան, բայց ռմբարկուի իր որակներով (2009թ.-ից` 101 խաղ, 27 գոլ) ապացուցում է, որ դեռ կարող է օգտակար լինել թիմին: Չի բացառվում Արշավինի տեղաձոխությունը ուկրաինական "Շախտյոր", և այս դեպքում բրազիլացի Վիլյանի փոխանակման տարբերակը, որի դեպքում "Արսենալը" հավելյալ 5-7 մլն եվրո կվճարի:

Իսկ ահա Բոսնիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստով ներկայումս հետաքրքրվում են նաև Անգլիայի "Պրեմիեր Լիգայի" առաջատար շատ ակումբներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0