Home » 2012 » Հունվար » 17 » "Արսենալը" ցանկանում է վան Պերսիի որդու միջոցով հոլանդացուն պահել իր շարքերում
12:49
"Արսենալը" ցանկանում է վան Պերսիի որդու միջոցով հոլանդացուն պահել իր շարքերում
 Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին թիմում պահելու նպատակով ցանկանում է, որ հոլանդացու 5-ամյա որդին մարզվի հենց "զինագործների" մանկական մարզաբազայում: Նշվում է, որ այժմ Շաքիլ վան Պերսին վան դեր Վարտի որդու` Դամիանի հետ մարզվում է Լոնդոնի "Տոտենհեմի" մանկական մարզաբազայում: Այս քայլով "կանոնիրների" ղեկավարները հույս ունեն, որ հոլանդացի հարձակվողը մոտ ժամանակներս չի հեռանա իրենց թիմից:
     Հավելենք, որ վան Պերսիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գրանդներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2