Home » 2011 » Հոկտեմբեր » 3 » "Արսենալը" կորցնում է Սանյային
08:14
"Արսենալը" կորցնում է Սանյային

Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի եզրային պաշտպան Բակարի Սանյան երեկ կայացած "Տոտենհեմի" հետ խաղի (Խմբ. "խթանները" կարողացել են քաղաքային դերբիում 2-1 հաշվով առավելության հասնել "զինագործների" նկատմամբ) ժամանակ վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել շուրջ երեք ամիս. այս մասին հաղորդում է "Արսենալի" պաշտոնական կայքը։ Նախնական տվյալներով Բակարին բաց կթողնի երեք ամիս, բայց եթե նա վիրահատության կարիք ունենա, ապա շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի լիովին ապաքինվելու համար։
Նշենք, որ 28-ամյա ֆրանսիացին, ով "Արսենալի" կազմում վերջին շրջանում կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստներից մեկն է համարվում, Ասսու-Էկոտտոյի հետ ընդհարվելուց հետո անհաջող ընկել է և ծանր վնասվածք ստացել։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1