Home » 2011 » Հուլիս » 4 » "Արսենալը" փոխարինողների է փնտրում
07:22
"Արսենալը" փոխարինողների է փնտրում
 Ինչպես տեղեկացնում է goal.com հանրահայտ ֆուտբոլային պորտալը, ֆրանսիական "Մարսելի" և Ֆրանսիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Մաթյե Վալբուենան հայտնվել է Լոնդոնի "Արսենալի" ուշադրության կենտրոնում, քանի որ վերջինիս կազմից այս ամառ կարող են հեռանալ Սեսկ Ֆաբրեգասի, Սամիր Նասրիի ու Անդրեյ Արշավինի պես ֆուտբոլիստներ:
"Մարսելի" գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դեմ չէ վաճառել Վալբուենային, սակայն վերջինիս գնորդը պետք է խելամիտ առաջարկ անի ֆրանսիական թիմին: Ֆրանսիացու տրանսֆերը գնահատվում է մոտ 15 մլն եվրո:
Հավելենք, որ 2010-11թթ. մրցաշրջանում Վալբուենան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1