Home » 2011 » Մայիս » 12 » "Արսենալը" ցանկանում է գնել Ռոնդոնին
13:19
"Արսենալը" ցանկանում է գնել Ռոնդոնին
Իսպանական "Մալագայի" 21-ամյա հարձակվող Սալոմոն Ռոնդոնը հնարավոր է, որ իր ֆուտբոլային կարիերան շարունակի Մառախլապատ Ալբիոնում, հատկապես Լոնդոնում: Վենեսուելցի հարձակվողը, ով "Լա լիգայի" այս առաջնության 29 հանդիպումներում խփել է 14 գնդակ, գրավել է "Արսենալի" և մի շարք այլ ակումբների ուշադրությունը, սակայն առաջին տեղում հենց "Արսենալն" է: "Զինագործների" սկաուտներն արդեն եղել են Մադրիդում` հետևելով հարձակվողի հանդիպմանը "Ատլետիկոյի" դեմ, որտեղ Ռոնդոնը գոլի հեղինակ է դարձել: Հարկ է նաև նշել, որ տաղանդավոր ֆուտբոլիստը իսպանական "Պրիմերա" է տեղափոխվել ընդամենն անցած ամռանը, և իր հաշվին արդեն գրանցել է 14 գնդակ: Խաղացողի տրանսֆերը գնահատվում է 15-20 միլիոն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 389 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0