Home » 2011 » Հուլիս » 10 » "Արսենալը" Դաունինգի համար պատրաստվում է 18 մլն ֆունտ առաջարկել
18:39
"Արսենալը" Դաունինգի համար պատրաստվում է 18 մլն ֆունտ առաջարկել
 Ինչպես հայտնում է Sky Sports լրատվամիջոցը, Լոնդոնի "Արսենալը" պատրաստվում է 18 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել "Ասթոն Վիլայի" անգլիացի խաղացող Սթյուարտ Դաունինգի համար: "Զինագործենրի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրություն է սկսել ցուցաբերել 26-ամյա եզրային խաղացողի նկատմամբ այն բանից հետո, երբ Սամիր Նասրին վերջնականապես որոշեց հեռանալ Լոնդոնից: "Արսենալն" արդեն պաշտոնական առաջարկություն է արել բիրմինհեմյան ակումբի ղեկավարությանը: Ինքը՝ ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ կցանկանար հեռանալ "Ասթոն Վիլայից" ավելի ուժեղ թիմում ելույթները շարունակելու համար:
Հավելենք նաև, որ Դաունինգի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մերսիսայդի ներկայացուցիչ "Լիվերպուլը", որն այս պայքարում որպես գլխավոր ֆավորիտ է դիտարկվում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0