11:27 "Արսենալը" նախնական համաձայնության է եկել Ռիկարդո Ալվարեսի հետ | |
Լոնդոնի "Արսենալի"` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնված առաջին խաղացողն ամենայն հավանականությամբ կլինի Արգենտինայի առաջնությունից: Խոսքը "Վելես Սարսֆիլդ" ակումբի ֆուտբոլիստ Ռիկարդո Ալվարեսի մասին է: 23-ամյա խաղացողը, ով ի դեպ իտալական քաղաքացիություն ունի, կմիանա "Արսենալին" հունիսին, երբ ավարտվի նրա պայմանագիրը ներկայիս թիմի հետ. այս մասին տեղեկացնում է FoxSports ինտերնետային կայքը: Ալվարեսը համարվում է ունիվերսալ ֆուտբոլիստ, ով խաղում է կիսապաշտպանությունում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում: | |
|
Total comments: 0 | |