Home » 2012 » Ապրիլ » 12 » "Արսենալը" նոր գնումներ կկատարի
08:27
"Արսենալը" նոր գնումներ կկատարի
 Ինչպես նշում են անգլիական հայտնի տաբլոիդները, Լոնդոնի "Արսենալն" արդեն որոշել է, թե ինչպիսի խաղացողներ է գնելու գալիք ամռանը: "Զինագործները" մեծ ցանկություն ունեն իրենց շարքերը համալրելու իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսիով, որին ցանկանում են գնել նաև Թուրինի "Յուվենթուսը", Լոնդոնի "Տոտենհեմը" և Միլանի "Ինտերը": Վերջիններս պատրաստ են ֆուտբոլիստի համար պայքարել մինչև վերջ, քանի որ որոշել են գումար չտնտեսել:
   Բացի Ռոսսիից "Արսենալը" լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նաև հոլանդական "Ֆեյենորդի" 19-ամյա հարձակվող Յոն Գվիդետտիի հանդեպ: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում վարձավճարային հիմունքներով է խաղում Հոլանդիայում, իսկ նրա ամբողջական տրանսֆերը պատկանում է "Մանչեսթեր Սիթիին": Ըստ տաբլոիդների՝ 19-ամյա շվեդը կարող է փոխարինել թիմի առաջատար Ռոբին վան Պերսիին, ում գերազանց խաղը գրավել է մի շարք իտալական ու իսպանական գերակումբների:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0