Home » 2011 » Հուլիս » 7 » "Արսենալը" պատրաստվում է դիմել "Ռեալին"
17:57
"Արսենալը" պատրաստվում է դիմել "Ռեալին"
 Բրիտանական հանրահայտ Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալի" ներկայացուցիչները մոտ օրերս պատրաստվում են դիմել Մադրիդի "Ռեալին" "սերուցքայինների" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային ձեռք բերելու համար: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ "զինագործները" հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով, սակայն դրանք ավելի շատ ասեկոսեների բնույթ էին կրում և այդքան էլ իրական չէին: Սակայն Բենզեմային ձեռք բերելը լոնդոնյան ակումբի համար ավելի է մոտենում իրականությանը, քանի որ "Արսենալն" արդեն 7 մլն ֆունտ ստացել է Գայել Կլիշիի վաճառքից, իսկ 25 մլն ֆունտ էլ ակնկալում է Սամիր Նասրիի վաճառքից: Այս պարզ պատճառով էլ Բենզեմայի տեղափոխությունը Լոնդոն մի քիչ հավանական է դառնում: Սպասվում է, որ լոնդոնցիները Բենզեմային ձեռք բերելու համար Մադրիդի "Ռեալին" կառաջարկեն 27 մլն ֆունտ գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0