Home » 2012 » Հունվար » 11 » Արշավինը կհեռանա՞ "Արսենալից"
10:28
Արշավինը կհեռանա՞ "Արսենալից"
 Լոնդոնի "Արսենալի" ռուս 31-ամյա եզրային կիսապաշտպան Անդրեյ Արշավինը, ով դեռևս չի կարողանում հարմարվել իր նոր խաղային դիրքին, ամենայն հավանականությամբ արդեն այս հունվարին կհեռանա "զինագործների" թիմից: Ինչպես նշում են գերմանական մարզական թերթերը, ռուս կիսապաշտպանի համար Գելզենկիրխենի "Շալկեն" պատրաստվում է շուրջ 10 մլն եվրո ծախսել, ինչն ամբողջովին գոհացնում է "Արսենալի" ղեկավարությանը: Նշվում է, որ Արշավինի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են թուրքական "Գալաթասարայն" ու Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը": Վերջինս հույսեր է փայփայում խաղացողին անվճար վերադարձնելու հարազատ ակումբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0