Home » 2011 » Մայիս » 22 » Արշավինը դժվար թե հեռանա
08:21
Արշավինը դժվար թե հեռանա

 Լոնդոնի "Արսենալի" ռուս հարձակվող Անդրեյ Արշավինի գործակալ Շանդոր Վարգան մեկնաբանել է այն լուրերը, համաձայն որոնց Արշավինը պատրաստվում է տեղափոխվել թուրքական "Ֆեներբախչե". "Ես վաղուց չեմ շփվել Վենգերի հետ, այնպես որ չեմ կարող որևէ բան ասել այդ տրանսֆերի հավաստիության վերաբերյալ: Թեև կարծում եմ, որ նման առաջարկ իսկապես եղել է: "Ֆեբերբախչեն" միջոցների խնդիր չունի և վաղուց արդեն կիրառում է աստղերին ձեռք բերելու քաղաքականությունը: Անձամբ ես խորհուրդ չէի տա Անդրեյին տեղափոխվել Ստամբուլ: Ժամանակին ես մասնակից եմ եղել Սերգեյ Ռեբրովի տեղափոխությանը "Տոտենհեմից" նույն "Ֆեներբախչե": Նրանց երկիրը շատ յուրահատուկ է, նույնը կարելի է ասել նաև ժողովրդի մասին: Երբ նրանց որևէ բան է հարկավոր, նրանք ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար, սակայն երբ դու ես որևէ բան խնդրում, կարող են խնդիրներ ծագել: Այդպես, մենք Սերգեյի հետ մոտ կես տարի փորձում էինք ստանալ մեր գումարը: Բացի դրանից, թուրքական ֆուտբոլի մակարդակը բավական հեռու է ռուսականից",-ասել է Վարգան:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0