Home » 2011 » Հուլիս » 3 » Արշավինը կարող է տեղափոխվել թուրքական ակումբ
11:38
Արշավինը կարող է տեղափոխվել թուրքական ակումբ
 Բրիտանական հեղինակավոր The Sun պարբերականը տեղեկացնում է, որ թուրքական "Գալաթասարայը" նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակներում ձեռք բերել Լոնդոնի "Արսենալի" ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինին: Ըստ բրիտանական հանդեսի տեղեկությունների՝ Ռուսաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը թուրքական գրանդը գնահատել է 13.5 մլն ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ այս ամռանն "Արսենալի" կազմը համալրելու է ֆրանսիական "Լիլի" երիտասարդ հարձակվող Ժերվինյոն, ինչի պատճառով լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարող է դիտարկել 30-ամյա Արշավինին վաճառելու տարբերակը:
Վերջում հավելենք, որ հաջորդ տարի ավարտվելու է Արշավինի և "Արսենալի" միջև գործող պայմանագիրը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0