Home » 2012 » Փետրվար » 14 » Արտոնագրերի ստացում հենց Հայաստանում
08:40
Արտոնագրերի ստացում հենց Հայաստանում
 Փետրվարի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, մենկարկեց մարչական A արտոնագրի հերթական` թվով 3-րդ դասընթացըԴասընթացին մասնակցում է 17 մարզիչ, որոնք ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոլոր թիմերը, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայի մարզադպրոցըՄասնակիցների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը:
   Դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը, Աշոտ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանը, ինչպես նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նախատեսվում է նաև օտարերկրյա մասնագետների մասնակցությունը դասընթացին, որը կտևի մինչև ս.թ. նոյեմբերը
   Հիշեցնենք, որ համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի` ՀՀ Բարձրագույն խմբի թիմերի գլխավոր և ավագ մարզիչները պարտավոր են ունենալ մարզչական A արտոնագիր: Այդ արտոնագիրը բարձրագույն մարզչական կատեգորիայի վկայականն է, որը կարելի է ստանալ Հայաստանում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 423 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0