Home » 2013 » Մարտ » 31 » Արզումանյանը մշտապես խաղում է
17:03
Արզումանյանը մշտապես խաղում է
 Մարտի 30-ին Ղազախստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի դեռևս նոր սկսված առաջնության 3-րդ տուրում Ուրալսկում կայացած խաղում Պողոս Գալստյանի գլխավորած "Ակժայիկը" ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է խաղացել այդ երկրի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր "Ակտոբեի" հետ, որի կազմում ներկայումս փայլուն է հանդես գալիս Հայաստանի ազգային ընտրանու կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ինչպես նախորդ 2 տուրերում, այնպես էլ հիմա հայազգի ֆուտբոլիստը առանց փոխարինման մասնակցել է ողջ հանդիպմանը՝ մի քանի դրվագներում կասեցնելով մրցակցի վտանգավոր գրոհները:
  Ուշագրավն այն է, որ այս 2 թիմերն էլ առայժմ առանց պարտության են ընթանում. 3 տուրերից հետո 2 հաղթանակ տարած ու 1 ոչ-ոքի խաղացած "Ակտոբեն" իր հաշվին 7 միավոր է ունի, իսկ Պողոս Գալստյանի "Ակժայիկն" էլ տոնած 1 հաղթանակի ու 2 ոչ-ոքիի շնորհիվ ունի 5 միավոր: Արդեն գալիք 4-րդ տուրում՝ ապրիլի 6-ին Ռոբերտ Արզումանյանի թիմն արտագնա խաղում կմրցի երկրի փոխչեմպիոն Պավլոդարի "Իրտիշի" հետ, իսկ ահա Պողոս Գալստյանի "Ակժայիկն" էլ այդ օրը կհյուընկալվի երկրի նախկին չեմպիոն՝ "Տոբոլին":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 398 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0