Home » 2011 » Հուլիս » 24 » "Ատլետիկոն" 20 մլն եվրո է առաջարկում Օսվալդոյի համար
14:09
"Ատլետիկոն" 20 մլն եվրո է առաջարկում Օսվալդոյի համար
 Իսպանական հեղինակավոր AS հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ատլետիկոն" համաձայնություն է ձեռք բերել կատալոնական "Էսպանյոլի" հետ վերջինիս հարձակվող Պաբլո Օսվալդոյի տեղափոխության վերաբերյալ: Ըստ հանդեսի` 25-ամյա հարձակվողին ձեռք բերելով` "Ատլետիկոյի" ղեկավարությունը մտադիր է փոխարինել Սերխիո Ագուերոյին, ով իր կարիերան շարունակելու է անգլիական "Մանչեսթեր Սիթիում" (Խմբ. Համենայն դեպս սրա մասին հաստատում է անգլիական մամուլը): Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կողմերն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, սակայն այդ ամենի մասին պաշտոնապես կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Սերխիո Ագուերոն կլքի "Ատլետիկոն": Նշվում է, որ Օսվալդոյի տեղափոխության համար "Ատլետիկոն" "Էսպանյոլին" պետք է վճարի շուրջ 20 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Tags: Էսպանյոլ, Սերխիո Ագուերո, Մանչեսթեր Սիթի, as, Մադրիդի Ատլետիկո, Պաբլո Օսվալդո | Rating: 5.0/1
Total comments: 0