Home » 2011 » Հուլիս » 31 » "Ատլետիկոն" չի գնի Ֆալկաոյին
15:45
"Ատլետիկոն" չի գնի Ֆալկաոյին
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի "Ատլետիկոն" որոշել է Սերխիո Ագուերոյի վաճառքից ստացված գումարով չգնել "Պորտուի" կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյին: Ըստ "Ատլետիկոյի" նախագահ Էնրիկե Սերեսոյի, կոլումբիացին չափազանց թանկ է իրենց  թիմի համար: "Մեզ անչափ դուր է գալիս Ֆալկաոն, բայց նա շատ թանկ է: Մենք գիտենք, թե որքան են պահանջում նրա տրանսֆերի համար, այդ պատճառով էլ՝ նույնիսկ չենք կապվում նրա ու պորտուգալական կողմի հետ",-Սերեսոյի խոսքերը մեջբերում է Goal.com հանրահայտ կայքը:
Հավելենք, որ Ֆալկաոն վերջերս նոր պայմանագիր է ստորագրել թիմի հետ, ու նրա տրանսֆերն այս պահին 30 միլիոն եվրոյի փոխարեն գնահատվում է 45 միլիոն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hartsat | Tags: Սերխիո Ագուերո, Ատլետիկո, Սերեսո, տրանսֆեր, Պորտու, Goal.com, Ռադամել Ֆալկաո | Rating: 5.0/2
Total comments: 0