Home » 2011 » Հուլիս » 20 » "Ատլետիկոն" գտել է Ագուերոյի փոխարինողին
08:21
"Ատլետիկոն" գտել է Ագուերոյի փոխարինողին
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի 2011թ.-ի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու ճանաչված 23-ամյա Ադրիան Լոպեզ Ալվարեզը լակորունյան "Դեպորտիվոյից" տեղափոխվել է Մադրիդի "Ատլետիկո". այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա հարձակվողն ավարտված մրցաշրջանում Իսպանիայի "Պրիմերայում" անց է կացրել 36 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Խաղացողի տրանսֆերի մանրամասությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Հայտնի է միայն, որ Ադրիանը բուժզննում է անցել և արդեն պայմանագիր է կնքել "Ատլետիկոյի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hartsat | Tags: Դեպորտիվո, Ատլետիկո, երիտասարդական հավաքական, Պրիմերա, Ադրիան Լոպեզ Ալվարեզ, Ադրիան, Եվրոպայի առաջնության չեմպիոն | Rating: 5.0/2
Total comments: 0