14:07 Ավագի թևկապը վերադարձված է Կոլո Տուրեին | |
Մրցաշրջանի սկզբում հենց Տուրեն էր "Սիթիի" ավագը, սակայն Տեվեսն, ինչպես այժմ, այն ժամանակ ևս խոսում էր թիմից հեռանալու մասին: Մանչինին ստիպված եղավ ամեն կերպ պահել Կառլիտոսին թիմում և ավագի թևկապը հանձնեց նրան, որի միջոցով ավելի էր կարևորվում արգենտինացու դերը քաղաքաբնակների կազմում: Սակայն Տեվեսի վերջին կամակորությունները լցրեցին Մանչինիի համբերության բաժակը, և իտալացի մասնագետը հայտարարեց, որ նման խաղացողը, ով փչացնում է թիմի մթնոլորտը, չի կարող ավագի թևկապ կրել: Այսօրվանից "Սիթիի" ավագը կոտդ'իվուարցի ավագ Տուրեն է` Կոլոն: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |