Home » 2011 » Դեկտեմբեր » 16 » Ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն
12:23
Ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն
 Երեկ` դեկտեմբերի 15-ին, Ավանում գտնվող "Հարսնաքար" ռեստորանում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեծարան երեկոն, որի ընթացքում հայտնի դարձավ Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անուններըՆերկաները ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին` Ռոման Բերեզովսկուն, Արսեն Պետրոսյանին, Հրայր Մկոյանին, Արթուր Յուսպաշյանին, Հովհաննես Համբարձումյանին, Ռոբերտ Արզումանյանին, Լևոն Հայրապետյանին, Արտակ Եդիգարյանին, Վարազդատ Հարոյանին, Արթուր Եդիգարյանին, Զավեն Բադոյանին, Հենրիխ Մխիթարյանին, Կառլեն Մկրտչյանին, Դավիթ Մանոյանին, Էդգար Մանուչարյանին, Յուրա Մովսիսյանին, Արթուր Սարկիսովին:

 Մեծարման երեկոյի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուկրաինայի բազմակի չեմպիոն "Շախտյորի" կազմում հանդես եկող մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Ըստ քվեարկության արդյունքների` երկրորդն է ճանաչվել Յուրա Մովսիսյանը, իսկ երրորդը` Ռոման Բերեզովսկին:
     Հավելենք, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև 2009թ.-ին:

 2011թ. Հայաստանի լավագույն մարզչի կոչմանն է արժանացել Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում շնորհիվ մեր ազգայինը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Լավագույն մարզչի մրցանակը Վարդան Մինասյանին հանձնեց Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանը:

 Հայաստանի հավաքականի մեծարման երեկոյի ժամանակ "ՎիվաՍելլ" ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ մրցանակ ստացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից` հայկական ֆուտբոլում ունեցավ ավանդի համար: Իսկ ահա Հայաստանի հավաքականի 2011թ.-ի խաղերը լավագույնս լուսաբանելու համար պարգևատրվեց նաև "Առաջին ալիքի" լրատվական ծառայությունը: Մրցանակը ՀՖՖ նախագահից ստացավ Սամվել Ֆարմանյանը, ով ղեկավարում է "Առաջին ալիք" լրատվական գործակալությունը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 849 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0