Home » 2011 » Հոկտեմբեր » 3 » Ավարտվեց Իսպանիայի "Լա լիգայի" 7-րդ տուրը
07:42
Ավարտվեց Իսպանիայի "Լա լիգայի" 7-րդ տուրը

Երեկ խաղային երկրորդ օրը նախատեսված էր 5 հանդիպում: Այդ խաղերի ժամանակ գրանցվեց ընդամենը 7 գնդակը, մինչդեռ անցած շաբաթ հանդիպումներն ավելի գոլառատ էին: Կատալոնական "Բարսելոնան" ու Մադրիդի "Ռեալն" իրենց մրցակիցների նկատմամբ առավելության հասան համապատասխանաբար 1-0 և 4-0  հաշիվներով: Ի դեպ, "Արքայական ակումբի" կազմում մեկ տարի ընդմիջումից հետո հեթ-տրիկի հեղինակ դարձավ կարծես թե մարզավիճակ վերագտնող Գոնզալո Հիգուայինը, մեկ գնդակ էլ հեղինակեց թիմի նորեկ Կալյեխոնը: Նշենք նաև, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ "Ռեալը" ջախջախիչ հաշվով հաղթանակներ է տանում կատալոնական թիմի նկատմամբ, այն էլ մրցակցի հարկի տակ:
Եթե "Ռեալի" մրցակիցը ամենևին էլ թույլերից չէր, ապա "Բարսելոնայի" մրցակից Խիխոնի "Սպորտինգը", որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, կարող է անկեղծորեն հպարտանալ նվազագույն հաշվով կրած պարտությունից, քանի որ եզակի թիմերի է հաջողվում կատալոնացիների հետ վերջին խաղերում պարտվել նման " համեստ" հաշվով:
Նշենք, որ այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում է հենց կատալոնական ակումբը, որին հավասար միավորներ ունի նաև Լևանտեն, իսկ ահա Մադրիդի "Ռեալը" 13 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավոր զիջելով առաջատարներին:
"Լա լիգայի" 7-րդ տուրի մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

"ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ" 1-2 "ԱՏԼԵՏԻԿ" ԲԻԼԲԱՈ
"ԲԵՏԻՍ" 0-1 "ԼԵՎԱՆՏԵ"
"ԱՏԼԵՏԻԿՈ" 0-0 "ՍԵՎԻԼՅԱ"
"ՕՍԱՍՈՒՆԱ" 2-2 "ՄԱԼՅՈՐԿԱ"
"ՌԱՍԻՆԳ" 1-1 "ՌԱՅՈ ՎԱԼԵԿԱՆՈ"
"ՎԻԼՅԱՌԵԱԼ" 2-2 "ՍԱՐԱԳՈՍԱ"
"ՎԱԼԵՆՍԻԱ" 1-0 "ԳՐԱՆԱԴԱ"
"ՄԱԼԱԳԱ" 3-2 "ԽԵՏԱՖԵ"
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0