Home » 2011 » Մայիս » 16 » Ավրահամ Գրանտը հեռացված է
11:29
Ավրահամ Գրանտը հեռացված է
 Անգլիայի "Պրեմիեր լիգայի" նախավերջին 37-րդ տուրում "Ուիգան Ատլետիկից" 3-2 հաշվով կրած ցավալի պարտությունից հետո "Վեսթ Հեմի" ղեկավարությունը հեռացրել է թիմի մարզիչ Ավրահամ Գրանտին: Նշենք, որ "Վեսթ Հեմը" առաջին խաղակեսի ընթացքում հաղթում էր 2-0 հաշվով, սակայն միանգամից 3 գնդակ ընդունեց երկրորդ խաղակեսում: "Վեսթ Հեմի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Գրանտը, մրցաշրջանը չավարտված, հեռացվել է "մրճահարների" թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Նշենք, որ ներկայումս "Վեսթ Հեմը" մոտ է "Պրեմիեր լիգային" հրաժեշտ տալուն, և հրեա մասնագետին ակումբի ղեկավարները չեն ներել. այսպիսի մարզչի նման վիճակում թիմը թողնելն ուղղակի վտանգավոր է: Այժմ Գրանտը, ով թիմի անհաջողությունների ողջ մեղքը վերցրել է իր վրա, պետք է այլ ակումբ փնտրի: Հիշեցնենք, որ Գրանտը "Վեսթ Հեմը" գլխավորել էր 2010 թվականի հունիսից` փոխարինելով լեգենդար Ջանֆրանկո Ձոլային:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 409 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 0