Home » 2011 » Հուլիս » 23 » Այժմ էլ "Ինտերն" է բանակցում Տևեսի հետ
08:31
Այժմ էլ "Ինտերն" է բանակցում Տևեսի հետ
 Բրիտանական The Guardian պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի առաջատար հարձակվող Կառլոս Տևեսն իր արձակուրդի ժամանակ հանդիպել է իտալական գրանդ "Ինտերի" տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկոյի հետ: Պարբերականի տեղեկացմամբ՝ Տևեսը ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ, որի համար էլ բանակցություններ է վարում: Հետաքրքիր է, որ այդ ամբողջ ընթացքում Տևեսը, ոչ մի անգամ չի կապվել իր ներկայիս ակումբի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ "Ինտերը" հետաքրքրված է արգենտինացու ծառայություններով, սակայն կողմերի միջև բանակցությունները հետագայում դադարել էին:

Նշենք, որ այս շաբաթ նաև պարզ դարձավ, որ "Մանչեսթեր Սիթին" մտադիր չէ վաճառել Տևեսին որևէ եվրոպական ակումբի 50 մլն ֆունտ ստեռլինգից ցածր գնով` դրանով իսկ ֆուտբոլիստին հեռու պահելով ցանկացողներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hayk | Tags: տնօրեն, Կառլոս Տևես, Մանչեսթեր Սիթի, վաճառել, Ինտեր, The Guardian, Մարկո Բրանկո | Rating: 5.0/2
Total comments: 0