Home » 2011 » Դեկտեմբեր » 1 » Այմարն ամռանը կարող է հայրենիք վերադառնալ
08:45
Այմարն ամռանը կարող է հայրենիք վերադառնալ
Արգենտինական "Ինդեփինդենտեն" ցանկանում է հայրենիք վերադարձնել պորտուգալական "Բենֆիկայի" աստղային կիսապաշտպան Պաբլո Այմարին: 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում ու Այմարն ինքն էլ նշել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք, և հանդես գալ արգենտինական թիմերից մեկում:
  Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 52 հանդիպում է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկով և դարձել 8 գոլի հեղինակ: Իսկ ահա ակումբային կարիերան այլ կերպ է դասավորվել. Այմարը 2001թ.-ին "Ռիվեր Փլեյթից" տեղափոխվել է իսպանական "Վալենսիա", որի կազմում անցկացրել է 162 խաղ և խփել 28 գոլ: 2006թ.-ին տեղափոխվել է "Սարագոսա", իսկ 2008թ.-ից հանդես է գալիս "Բենֆիկայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0